Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պլաստիկ վիրաբուժություն

Պլաստիկ վիրաբուժության երեկն ու այսօրը

Պլաստիկ վիրաբուժության երեկն ու այսօրը

Պլաստիկ վիրաբուժության առաջացման պատմությունը շատ խճճված է ու մշուշոտ: Ուստի  հաստատ ասել, թե որտեղից է առաջացել վիրաբուժության այս ոլորտը, դժվար է:

 

Հնագետների կատարած պեղումներով ու գիտնականների ուսումնասիրություններով պարզվել է, որ վիրաբուժական գործողություններ, ինչպիսիք են` կատարակտի հեռացումը կամ գանգի մեջ շաղափով բացվածքը,  կատարվել են դեռևս մ.թ.ա.: Օրինակ`  մ.թ.ա. XVIII դարով թվագրված  Բաբելոնի արքա Համուրապիի օրենքներում կա այնպիսի մի կտոր, որում պարգև է առաջարկվում այն բժշկին, որը կհեռացնի աչքի սպիտակ փառը… բրոնզե դանակով:  Լոնդոնի թանգարաններից մեկում ցուցադրված է տղայի մումիա (Եգիպտոս, մ.թ.ա. II դար), որի քիթը, ականջները ծեփված են հատուկ խեժից: Դա վկայում է, որ վիաբուժական նպատակներով արհեստական նյութեր կիրառվել են դեռևս հին ժամանակներում:

 

Շատերի համար պլաստիկ վիրաբուժությունը նույնանում  է «պլաստիկ» հասկացության հետ, որը հունարենից թարգմանաբար նշանակում է` «լցնել կաղապարը, ձուլել»:

 

Պլաստիկ վիրաբուժության պատմության արմատները հասնում են Հին Եգիպտոսի, Պարսկաստանի, Արաբիայի փորձառու և հմուտ բժշկողներին, որոնք վերացնում էին նորածինների  բնածին արատները, ինչպիսին նապաստակի շրթունքն է, և ձեռքբերովի թերությունները, ասենք` կտրված քիթը:

 

Մարդկության պատմությունը միշտ ուղեկցվել է պատերազմներով: Նշանակում է` միշտ էլ վնասվածքներ են եղել: Մարդիկ նաև  հանցանքներ են գործել, որոնց համար կանգնել են դատարանի առջև ու պատժվել: Հնդկաստանում, օրինակ, հաճախ կտրել են հանցագործի քիթը, իսկ դա նշանակում էր, որ եթե հանցագործը ցանկանում էր թաքցնել իր ով լինելը, ապա գնում էր հեքիմի մոտ, որն էլ ինչ-որ կերպ վերականգնում էր նրա բացակայող  քիթը: Գուցե ոչ այնքան բնականին նման, այնուամենայնիվ` քիթ, որը նախկին հանցագործին նոր` օրենքին հնազանդ կյանք սկսելու հնարավորություն էր տալիս: Առաջին բժիշկը, որը մանրամասն նկարագրել է Հնդկաստանում  միջցեղային կռիվներում կորցրած քթի վերականգնումը  մ.թ.ա. VI դարի բժշկող Սուշատա Սամհիթն է:  Նա քիթը վերականգնելու բարդ` մեր օրերի վիրահատություններին  նման վիրահատություններ  էր կատարում:

 

Բացակայող քթի համար մաշկը վերցնում էր ճակատից  կամ այտից ու  դրանից քիթ ձևավորում, ապա այն պատվաստում պահանջվող տեղում: Ավելի ուշ սիցիլիացի Անտոնիո Բրանկան նման վիրահատություն  կատարեց, սակայն դրա համար մաշկը վերցրեց հիվանդի թևից:

 

1597-ին Գասպար Տանյակոցին մաշկի փոխպատվաստման վերաբերյալ մի ամբողջ տրակտատ է հրապարակել: Նա ներկայանում էր որպես բժիշկ, որը կարող է  վերացնել ճակատագրի հասցրած ցանկացած թերություն. «Մենք բուժում ու վերականգնում ենք մարմնի մասեր, որոնք տվել է բնությունը, սակայն խլել  է ճակատագիրը: Մենք դա անում ենք ոչ թե աչքին հաճո երևալու, այլ վնասվածք ունեցողին հույս տալու ու նրա հոգուն օգնելու համար»: Ցավոք, նա դատապարտվեց իր ցեղակիցների կողմից, քանի որ իտալացիները նրա գաղափարներն անբնական ու անօրինական էին համարում: Բանն այն է, որ Տանյակոցին հաշվի չէր առել փոխպատվաստման անհամատեղելիության փաստը, ուրիշ մարդուց վերցված  մաշկի փոխպատվաստման վիրահատությունից հետո նրա հիվանդները մահանում էին: Եվ միայն XX դարում կարողացան պարզել, որ այդ խնդիրը պետք էր լուծել հատուկ բուժման եղանակով:

 

1814-ին Լոնդոնում Ջոզեֆ Կարպյուն  ճակատից վերցված մաշկից լիարժեք քիթ ստացավ, ու դրանից հետո էր, որ պլաստիկ վիրաբուժությունը բոլորովին նոր փուլ թևակոխեց: Սկսեցին տարբեր մեթոդներ մշակել, ու պլաստիկ վիրաբուժությունը վերածվեց հասարակության մեծագույն ձեռքբերման:

 

Երբ սկսվեց   Առաջին համաշխարհային պատերազմը, ընդհանուր պրակտիկայի վիրաբույժներից բացի , հարկավոր էին էսթետիկ վիրաբուժության մասնագետներ, որոնք կկարողանային  վերացնել հրազենային վնասվածքների հետքերը: Այդ ժամանակ ստեղծվեցին կենտրոններ, որտեղ վիրավորներին օգնում էին վերականգնելու առողջությունն ու  նաև նախկին կերպարանքը: Նման մի կենտրոնում և՛ կարելի էր բուժել այրվածքը, և՛ հնարավոր էր  պրոթեզավորել վերջույթներն ու ապաքինվել վնասվածքներից հետո:

 

Երկրորդ համաշխահային պատերազմի ժամանակ աշխարհի ամենահայտնի վիրաբույժներից մեկը ամերիկացի հայ վիրաբույժ Վարազդատ Գազանդյանն էր, որը ավելի քան 3000 պլաստիկ վիրահատություն էր կատարել: Նա իրավամբ համարվում է պլաստիկ վիրաբուժության հիմնադիրը Միացյալ Նահանգներում, առհասարակ դեմքի պլաստիկ վիրաբուժության մեջ  հիմնարար մեթոդների հիմնադիրը:

 

Գազանդյանը (1879-1974) 1905 թ. ավարտել է Հարվարդի Ատամնաբուժական քոլեջը: Նա առաջին գիտնականն էր, որ պլաստիկ վիրաբուժության պրոֆեսորի գիտական  կոչում ստացավ, և առաջինն էր ԱՄՆ-ում, որ գրքեր հրատարակեց պլաստիկ վիրաբուժության վերաբերյալ: Վարազդատ Գազանդյանը Ամերիկայի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահն էր, ավելի քան 700 գիտական աշխատությունների հեղինակ:

 

Խորհրդային ժամանակաշրջանում ընդհանուր բժշկության զարգացման մեջ հատուկ տեղ էր զբաղեցնում պլաստիկ վիրաբուժությունը: Շատ հայտնի անուններ կան, նրանցից է  պլաստիկ վիրաբուժության հայրենական դպրոցի հիմնադիրներից մեկը համարվող Առնոլդ Ադամյանը` ոլորտի նորարար, գյուտարար:  Նա ապրում ու աշխատում էր Մոսկվայում,  ՌԴԳԱ-ի իսկական անդամ էր:Ադամյանը մահացավ  2012-ին:

 

Իսկ ահա XXI դարը վերածվեց  պլաստիկ  ու էսթետիկ վիրաբուժության «Ոսկե դարի» ու հիմա հանրությանը մատչելի է  նաև գնի առումով ու  շատ պահանջված է:

 

Ըստ վիճակագրության` ողջ աշխարհում տարեկան կատարվում է 17 մլն պլաստիկ վիրահատություն: Առաջվա պես ամենապահանջվածներից են կրծքի մեծացումը, քթի ձևափոխությունը, դեմքի մաշկի ու կոպերի ձգումը: Հարկ է նշել, որ այսօր տղամարդ հաճախորդների թիվը  ևս գնալով աճում է:

 

Պլաստիկան` պլաստիկա, սակայն  դրանով չարժե տարվել: Չի բացառվում, որ այն ցանկալի արդյունքը չտա ու շտկելու  փոխարեն` այլանդակի, ինչը հետագայում կարող է առաջ բերել հոգեբանական լուրջ խնդիրներ:  Ուրեմն  թվարկենք  պլաստիկ վիրահատությունների մի քանի պլյուսներ ու նաև մինուսներ:

 

Հիմնականում ժամանակակից աշխարհում պլաստիկ վիրահատության են դիմում արտաքին թերությունները շտկելու նպատակով: Իսկ պլաստիկ վիրաբույժների  ճանաչումը համեմատելի է  հայտնի կինոգործիչների, երաժիշտների հետ:

 

Պլաստիկ վիրահատության պլյուսներից է թերությունների վերացումը. օրինակ` շատ մարդիկ վթարներից, հրդեհներից ու աղետներից  հետո չեն կարողանում լիարժեք կյանքով ապրել արտաքինի փոփոխությունների պատճառով: Մասնագետ վիրաբույժները վերացնում են սպիները, այն թերությունները, որոնք խանգարում են մարդուն  լիարժեք ապրել: Մարդը դրանից  հետո նորմալ կյանքի է վերադառնում: Շատերն էլ վիրաբուժական սեղանին են պառկում ոչ թե իրենց ցանկությամբ, այլ` անհրաժեշտությունից ելնելով:

 

Նոր մեթոդներն էլ հնարավորություն են տալիս խուսափելու հետվիրահատական բարդություններից: Օրինակ` նոր մեթոդների կիրառման շնորհիվ  կնճիռների հարթեցումից հետո մաշկի  ձգվածության զգացում չի լինում, ինչը շատ կարևոր հանգամանք է: Առանց վիրադանակի վիրահատությունները հնարավորություն են տալիս  խուսափելու հետվիրահատական սպիներից: Սակայն յուրաքանչյուր վիրահատություն իր ցուցումներն ու հակացուցումներն  ունի: Պլաստիկ վիրահատության ամենաէական արդյունքը, որը պլյուս է համարվում, գեղեցկացումն ու երիտասարդացումն է: Պլաստիկայի շնորհիվ կանայք ոչ միայն գրավիչ են  դառնում, այլև ինքնավսատահ:

 

Հետվիրահատական շրջանում առաջացած բարդությունը մինուսներից մեկն է: Մինչ վիրադանակի տակ պառկելը հարկավոր է լավ վերլուծել, թե ինչ ռիսկի եք դիմում: Կնճիռների հարթեցումից հետո հնարավոր է` առաջանան արյունազեղումներ ու մաշկի զգայունության կորուստ: Քթի վիրահատությունը կարող է հանգեցնել քթի ծայրի ձևախախտման ու այտուցի: Մինուսներից կարելի է նշել նաև սթրեսները: Շատերն են վիրահատությունից հետո ընկնում սուր դեպրեսիվ վիճակների մեջ: Ծերացումը կատարվում է ողջ օրգանիզմում: Երբ մարդ պլաստիկ վիրահատության է դիմում, նա երիտասարդանում է արտաքուստ, սակայն ծերացման պրոցեսը մնացած օրգաններում շարունակվում է: Իսկ երբեմն էլ սպիները կարող են սթրեսների պատճառ դառնալ:

 

Որքան էլ մարդ փորձի երիտասարդացնել իրեն պլաստիկ վիրահատություններով, միևնույն է, բնությանը խաբել անհնար է: Ժամանակն էլ հավերժ չէ: Պլաստիկ վիրաբուժության կարելի է դիմել  արտաքին էական թերությունները շտկելու համար: Իսկ մնացած դեպքերում պարզապես հարկավոր է սովորել ընդունել ամեն ինչ այնպես, ինչպես որ կա` բնականը:

 

Պլաստիկ վիրաբույժների միջազգային ասոցիացիայի մասնագետները,  հիմնվելով ողջ աշխարհի վիրաբույժների հաշվետվությունների վրա, կազմել են ամենապահանջված վիրահատությունների վարկանշային ցանկը:

 

Առաջին տեղում կրծքի մեծացումն է իմպլանտների միջոցով: Այս վիրահատության  գծով առաջատար են Չինաստանը, Իտալիան, Մեքսիկան, Բրազիլիան, ԱՄՆ-ն (ըստ աճման կարգի), իսկ Հարավային Կորեայում յուրաքանչյուր 77-րդ բնակիչը դիմում է մասնագետներին` աչքերի բացվածքի վիրահատության համար:

Սկզբնաղբյուր. http://ankakh.com/
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

16.02.2013

Հարգելի Աննա, Ձեզ կպատասխանի մասնագետը։ Հետևեք մեզ։

anna

16.02.2013

yes aprum em hayastanic durs unei qti shncharakan problem dimelov bjishki virahatecin im qitn bayc qtis mijnapatn chuxvec 1 tari anc yes dimeci estetik virabuji ays angam bjishkn asec vor voch miayn qtis mijnapatn e teqvac ayl nayev cnots yev asec vor nax petq e atamnashars uxxem yev heto nor qits virahatem uzum em nayev der karciqn imanam atamnashari shat chnchin teqvacutyunn kap uni qti virahatutyan het yev nayev uzum em imanal hayastanum vorqan arji qti estetik virahatutyunn naxapes shnorhakalutyun

Կարդացեք նաև

Քթի միջնապատի թեքում. հարցազրույց Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Քթի միջնապատի թեքում. հարցազրույց Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է քթի միջնապատի թեքությունը՝ որպես ախտաբանություն, և որո՞նք են նրա պատճառները...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Բժշկի ընդունարանում
Ճարպակալումը և լապարոսկոպիան. armeniamedicalcenter.am
Ճարպակալումը և լապարոսկոպիան. armeniamedicalcenter.am

Ճարպակալումը նոր ժամանակների տարածված խնդիրներից է, որը, բացի կոսմետիկ անհարմարությունից, կարող է նպաստել նաև տարբեր հիվանդությունների առաջացմանը՝ ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքներ...

Ճարպակալում
Ականջների լոշտակություն․ դիմածնոտային վիրաբույժ Աշոտ Օթարյան. armeniamedicalcenter.am
Ականջների լոշտակություն․ դիմածնոտային վիրաբույժ Աշոտ Օթարյան. armeniamedicalcenter.am

Ականջների լոշտակությունը որպես բժշկական խնդիր


Ականջների լոշտակությունը բավականին տարածված երևույթ է․ այն հանդիպում է բնակչության...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Գեղեցկության ու երիտասարդության պահապանը. պլաստիկ վիրաբույժ Արարատ Հեքիմյան
Գեղեցկության ու երիտասարդության պահապանը. պլաստիկ վիրաբույժ Արարատ Հեքիմյան

Արարատ Լևոնի Հեքիմյանը պլաստիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, դեմքի,  մարմնի էսթետիկ և վերականգնողական  վիրաբուժության մեջ: Աշխատում է «ՆյուՄեդ», «ԱրտՄեդ» և «Վեդի»...

Բժշկի ընդունարանում
Գեղեցիկ է շնչող քիթը. Արայիկ Ղարիբյան. «Արթմեդ» ԲՎԿ
Գեղեցիկ է շնչող քիթը. Արայիկ Ղարիբյան. «Արթմեդ» ԲՎԿ

«Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքում իրականացվում են քթի պլաստիկ վիրահատություններ թե՛ բաց, թե՛ փակ եղանակով։ ԼՕՌ բժշկի միջամտությունները կատարվում են այնպես, որ գեղեցիկ քիթը նաև...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Բժշկի ընդունարանում
Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am
Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am

Ռինոպլաստիկան արտաքին քթի վերաձևավորումն է, որի նպատակն է էսթետիկ դեֆեկտի շտկումը և քթի ֆունկցիայի վերականգնումը...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Բժշկի ընդունարանում Էսթետիկ բժշկություն
Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր. nairimed.com
Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր. nairimed.com

Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:

Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...

Էսթետիկ բժշկություն
Ի՞նչ է դեմքի ձգումը` ֆեյսլիֆտինգը. drtehmine.com
Ի՞նչ է դեմքի ձգումը` ֆեյսլիֆտինգը. drtehmine.com

Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։  Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...

Էսթետիկ բժշկություն
Մրճանման մատներ. drtehmine.com
Մրճանման մատներ. drtehmine.com

Մրճանման մատն առաջին գարշապարաֆալանգային հոդում կորացած մատն է։ Նման ձևախախտում կարող է զարգանալ ոտքի բոլոր մատներում, բացի առաջին մատից։ Մշտապես ծալված մատը, որտեղ, որպես կանոն...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com
Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com

Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք  կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...

Էսթետիկ բժշկություն
Ո՞ր վիրահատություններից խուսափել ամռանը. drtehmine.com
Ո՞ր վիրահատություններից խուսափել ամռանը. drtehmine.com

Ամռանը, որպես կանոն, շատերն արձակուրդ են վերցնում: Մի մասը մեկնում է հանգստավայր, մյուս մասը՝ ամառանոց, մի որոշ մասն էլ որոշում է տունը վերանորոգել: Իսկ կան նաև մարդիկ, ովքեր որոշում են հենց ամռանն...

Արդյո՞ք վտանգավոր են խալերը. drtehmine.com
Արդյո՞ք վտանգավոր են խալերը. drtehmine.com

Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...

Մաշկաբանություն Ուռուցքաբանություն
Դաստակի ջլերի վնասվածքներ. drtehmine.com
Դաստակի ջլերի վնասվածքներ. drtehmine.com

Դաստակի ջլերի վնասումները, որպես կանոն, առաջանում են բաց վնասվածքների ժամանակ (կտրած, ծակած վերքեր, ձեռքերը շարժվող մեխանիզմների և սարքերի կիրառման ժամանակ` վնասումներից): Ընդ որում, խանգարվում է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Որովայնի առաջային պատի էսթետիկ ձևախախտումներ. ե՞րբ դիմել աբդոմինոպլաստիկայի. drtehmine.com
Որովայնի առաջային պատի էսթետիկ ձևախախտումներ. ե՞րբ դիմել աբդոմինոպլաստիկայի. drtehmine.com

Որո՞նք են որովայնի առաջային պատի ձևախախտումների ուղղակի և անուղղակի պատճառները:  


Որովայնի առաջնային պատի ձևախախտումները հանդիպում են՝ անկախ տարիքից ու սեռից...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ